Logo

Դալալոյանը` ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին

12:56 / 23.05.2024Մարմնամարզություն
null

Ռուսաստանը ներկայացնող հայ մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը խոսել է ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին.

«Մի ժամանակ խոսակցություններ կային, թե ինչո՞ւ են ֆուտբոլիստները բարձր աշխատավարձ ստանում։ Բայց այժմ ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում։ Ֆուտբոլիստներն անում են ամեն ինչ` շատ վաստակելու համար։ Շատ գումար աշխատելուն զուգահեռ ֆուտբոլիստները նաև տքնաջան մարզվում են։ Նրանց նկատմամբ ուշադրությունը նույնպես շատ մեծ է։ Ֆուտբոլային խաղերին հազարավոր երկրպագուներ են լինում, ԶԼՄ-ների ավելի շատ ներկայացուցիչներ են լուսաբանում, պատասխանատվությունը շատ մեծ է։ Չեմ խոսում կնքված պայմանագրերի մասին։ Շատերը ստիպված են ապրել մարզաբազաներում` հետագայում հաջողության հասնելու համար»,- նշել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնը «Дисциплина» յութուբյան ալիքի հետ զրույցում։

28-ամյա Դալալոյանը ծնվել է Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում։ Նա, բացի Օլիմպիական ոսկե մեդալակիր լինելուց, նաև աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ