Logo

Daily Star. Դե Բրույնեն պատրաստվում է հեռանալ «Սիթիից» մինչև աշխարհի ակումբային առաջնությունը

14:27 / 25.04.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից նախքան աշխարհի ակումբային առաջնությունը, գրում է Goal-ը՝ հղում կատարելով Daily Star-ին:

Պատճառն այն է, որ 33-ամյա կիսապաշտպանը չի ցանկանում վտանգել իր առողջական վիճակը և ուզում է խուսափել հնարավոր վնասվածքից, ինչը կարող է խանգարել նոր ակումբ տեղափոխությանը:

Կողմերի պայմանագրի ժամկետի վերջին օրը 2025 թվականի հունիսի 30-ն է, իսկ ակումբային Մունդիալը կմեկնարկի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 13-ին:

«Սիթին» կարող է պահանջել, որ Դե Բրույնեն կատարի իր պարտավորությունները մինչև վերջին օրը, սակայն բելգիացին հուսով է, որ ակումբն իրեն հանգստանալու հնարավորություն կտա մինչև կարիերայում հաջորդ քայլ կատարելը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ