Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է Daily Mail-ը:
Եթե Անգլիայի հավաքականի գոլահարը ձմռանն ակումբին տեղեկացնի, որ մտադիր է վերադառնալ Պրեմիեր լիգա, «Բավարիան» ամռանը կարող է նրա տրանսֆերային իրավունքը վաճառել 65 միլիոն եվրոյով:
«Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը դեռևս մտածում է Պրեմիեր լիգայի պատմության մեջ գլխավոր ռմբարկու դառնալու մասին: Այս պահի դրությամբ Քեյնն Անգլիայի առաջնությունում խփել է 213 գոլ, գլխավոր ռմբարկու Ալան Շիրերն ունի 260 գոլ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


