Daily Mail պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոնները։
Ցանկը գլխավորել է «Տոտենհեմի» «Տոտենհեմ Հոթսփուր» ստադիոնը, երկրորդ տեղում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբի` «Արսենալի» տնային` «Էմիեյթս» մարզադաշտն է։ Եռյակը եզրափակել է «Էնֆիլդ Ռոուդը» («Լիվերպուլ»)։
Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել հինգ չափանիշ` ստադիոնի մթնոլորտը, ենթակառուցվածքները, էսթետիկան, պատմությունը և հյուր ակումբների երկրպագուների հարմարավետությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոններն` ըստ Daily Mail-ի
1. «Տոտենհեմ»` «Տոտենհեմ Հոթսփուր»,
2. «Արսենալ»` «Էմիրեյթս»,
3. «Լիվերպուլ»` «Էնֆիլդ Ռոուդ»,
4. «Ասթոն Վիլա»` «Վիլա Պարկ»,
5. «Նոթինգհեմ Ֆորեսթ»` «Սիթի Գրաունդ»,
6. «Նյուքասլ»` «Սեյնթ Ջեյմս Պարկ»,
7. «Մանչեսթեր Սիթի»` «Էթհիադ»,
8. «Էվերթոն»` «Գուդիսոն Պարկ»,
9. «Մանչեսթեր Յունայթեդ»` «Օլդ Թրաֆորդ»,
10. «Չելսի»` «Սթեմֆորդ Բրիջ»։


