Բրիտանացի երգչուհի Ադելը հեռացել է ավստրալական Channel 7-ի լրագրող Մեթ Դորանի հետ հարցազրույցից այն բանից հետո, երբ լրագրողը խոստովանել է, որ չի լսել իր երգչուհու նոր ալբոմը. հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ հարցազրույցի ընթացքում, որը պետք է տևեր 20-30 րոպե, նա ոչ մի հարց չի տվել նոր ալբոմի մասին: Այնուհետև Ադելը ուղղակիորեն հարցրեց, թե ինչ է մտածում իր նոր աշխատանքի մասին, և Դորանը խոստովանեց, որ ժամանակ չի ունեցել ծանոթանալ ալբոմին:
Այնուհետև Ադելը արգելեց հեռուստաալիքին հեռարձակել հարցազրույցից որևէ հատված: Նշենք, Channel 7-ը հարցազրույցի ծախսել է 1 մլն դոլար: Դորանին երկու շաբաթով հեռացրել են եթերից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 19-ին Ադելը հրապարակել է իր նոր՝ «30» ալբոմը: Թվային հարթակներում հրապարակված ալբոմը ներառում է 12 երգ, իսկ լյուքս թողարկումը՝ երեք բոնուս: Երգերի ցանկում է նաև Easy On Me կոմպոզիցիան, որը նախկինում թողարկվել է որպես սինգլ, որի համար նկարահանվել է կանադացի ռեժիսոր Քսավյեր Դոլանի տեսահոլովակը: