Logo

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

20:55 / 10.04.2025• Ձմեռային մարզաձևեր
null

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ իր թիմն ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը:

«Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ, ուստի որևէ բան քննարկելն իմաստ չունի:

Իհարկե, դրանք կլինեն արտասահմանյան տարբերակներ։ Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ Հայաստան»,- ասել է Ռուսաստանի հավաքականի մարզիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ