Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրետցկին վստահ է, որ ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը գերազանցելու է իր ռեկորդը։
«Ռեկորդի գերազանցումը հրաշալի կլինի խաղի համար, դրական՝ սպորտի համար։ Դա միայն ժամանակի հարց է՝ այս տարվա վերջնամասում, հաջորդի սկզբնամասում կամ այլ ժամանակ։ Ցանկանում եմ ասել, որ նա հիանալի խաղացող ու հրաշալի ռմբարկու է։ Տպավորում են նաև այլ ռմբարկուներ՝ Բրետ Հալը, Մարիո Լեմյեն ու Մայք Բոսին»,- լեգենդար հոկեյիստի խոսքը մեջբերում է NHL-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Օվեչկինը NHL-ի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (853 գոլ) և 41 գոլ է զիջում Ուեյն Գրետցկիին: