Դորտմունդի «Բորուսիայի» ու «Բարսելոնայի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մեկնարկից առաջ կլինի լռության րոպե, ՈՒԵՖԱ-ից հայտնում են «Ֆասթ Մեդիա»-ին:
Լռության րոպեն նվիրված կլինի գերմանական ակումբի նախկին ավագ Վիլի Բուրգսմյուլերին, որը վերջերս հեռացել է կյանքից: «Բորուսիայի» ֆուտբոլիստները կլինեն սև թևկապով:
Թիմերի միջև Բարսելոնայում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել է 4-0 հաշվով: Դորտմունդում կայանալիք խաղն ապրիլի 15-ին՝ ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: