Շախմատի կանանց աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը պաշտպանել է տիտղոսը։
Չինաստանի Շանհայ և Չունցին քաղաքներում անցկացված չեմպիոնական մրցամարտի վերջին՝ 12-րդ պարտիայում Վենցզյունը հաղթել է իր հայրենակից Լեյ Տինցզեին՝ դիմակայության հաշիվը դարձնելով 6,5-5,5։
Չինացի գրոսմայստերը հաղթել էր նաև 8-րդ պարտիայում, միակ պարտությունը կրել էր 5-րդ տուրում, 9 պարտիա ավարտել էր ոչ-ոքի:
Ցզյույ Վենցզյունը ստացել է 300 հազար եվրո պարգևավճար, Լեյ Տինցզեն արժանացել է 200 հազար եվրոյի: