Logo

Ցուցանիշները վատթարացրած և ամենաշատ կարմիր քարտեր ստացած թիմը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:27 / 19.01.2025Հոդվածներ
Բացառիկ
null

FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Ալաշկերտին»: 

1. Fastex Պրեմիեր լիգայում 12-րդ մրցաշրջանն անցկացնող «Ալաշկերտն»  առաջնության աշնանային հատվածն ավարտեց 10-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով ընդամենը 13 միավոր (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-32), ինչը հնարավոր միավորների 25,4 տոկոսն է:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ալաշկերտը» զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները՝ 16 միավոր պակաս վաստակելով: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում ալաշկերտցիները 29 միավոր էին վաստակել (9 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 29-22), ինչը հնարավոր միավորների 56,8 տոկոսն էր: «Ալաշկերտն» ընթանում էր 5-րդ տեղում:

2. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարեցին 2 մարզիչներ: Մեկնարկային 11 խաղերում թիմի գլխավոր մարզիչն  Աբրահամ Խաշմանյանն էր, որի օրոք ալաշկերտցիները 9 միավոր վաստակեցին (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-20), ինչը հնարավոր միավորների 27,2 տոկոսն է:

Հաջորդ 6 խաղերում թիմի գործողությունները ղեկավարում էր Էդգար Թորոսյանը, որի գլխավորությամբ ալաշկերտցիները 4 միավոր վաստակեցին (1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 5-12), ինչը հնարավոր միավորների 22,2 տոկոսն է:

3. «Ալաշկերտը»  սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց հնարավոր միավորների 25 տոկոսը (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-19): Տնային խաղերում ալաշկերտցիները պարտվել են «Ուրարտուին» (0-3), «Վեստ Արմենիային» (0-2), «Նոային» (0-6) և «Շիրակին» (1-3):

Հյուրընկալվելիս անցկացրած 9 հանդիպումներում «Ալաշկերտի» օգտին 7 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 4-13), ինչը հնարավոր միավորների 25,9 տոկոսն է: Մրցակցի դաշտում ալաշկերտցիները հաղթել են «Փյունիկին» (2-0) և «Գանձասարին» (1-0):

4. «Ալաշկերտը» 2 անգամ 3 անընդմեջ պարտություն կրեց, 7 խաղ ընթացավ առանց հաղթանակի: Հայաստանի քառակի չեմպիոնը 17 հանդիպումներից 9-ում գոլ չխփեց, միայն 4 խաղում դարպասն անառիկ պահեց: 4 խաղ անընդմեջ, 371 րոպե շարունակ ալաշկերտցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները:

«Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտվեց «Ուրարտուին» (0-3) և «Նոային» (0-6, 0-4), այդ կարգի հաղթանակ չտոնեց:

5. «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որից իրացվել է 6-ը: Թիմի օգտին նշանակված 5 հարվածներից 4-ն է ավարտվել դարպասի գրավմամբ:

Պետրոս Ավետիսյանը «Գանձասարի» հետ երկու խաղերում էլ 11մ հարվածներով խոցել է Սերգեյ Դոցենկոյի պաշտպանած դարպասը: Բենիկ Հովհաննիսյանը գրավել է Դանիլո Կուչերի («Արարատ-Արմենիա») պաշտպանած դարպասը: Ժոզե Էմբալուն երկու հարվածներից մեկն է դիպուկ իրացրել՝ գրավելով «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկու պաշտպանած դարպասը: Իսկ ահա փյունիկցի Ստանիսլավ Բուչնևը հաղթող է դուրս եկել Էմբալուի հետ մենամարտում:

Թիմի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ն է իրացվել: «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն խոցել է Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը: «Վեստ Արմենիայի» ռմբարկու Զախար Տարասենկոն էլ գրավել է Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Վերջինս հետ է մղել Տենտոն Յենեի («Արարատ-Արմենիա») հարվածը:

6. Արդյունավետությամբ «Ալաշկերտը» 10-րդն էր՝ գերազանցելով միայն «Գանձասարին»: Առաջնության աշնանային հատվածում խփած 12 գոլերի հեղինակներ դարձան 7 ալաշկերտցիներ: Վաժա Պացացիան, Չապի Կատոն, Բենիկ Հովհաննիսյանը, Նարեկ Մանուկյանն ու Պետրոս Ավետիսյանը բացեցին գոլերի հաշիվն «Ալաշկերտում»:

Առավել արդյունավետ գործեց Սարգիս Մեթոյանը՝ խփելով 4 գոլ:

7. Նարեկ Մանուկյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ նոյեմբերի 4-ին «Շիրակի» դարպասը գրավելով 20 տարեկան 321 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանի ցուցանիշը, որը գոլերի հաշիվը բացել էր 21 տարեկան 127 օրականում:

Չապի Կատոն էլ դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականը՝ օգոստոսի 18-ին «Փյունիկի» դարպասը գրավելով 21 տարեկան 111 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Դարկո Վուչիչի ցուցանիշը, որը գոլի հեղինակ էր դարձել 22 տարեկան 186 օրականում:

Չապի Կատոն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Նա թիմի կազմում նորամուտը նշել էր 21 տարեկան 96 օրականում և ընդգրկվել էր Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» խաղացած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

Ժոզե Էմբալուն (31 տարեկան 138 օրական) ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկից դուրս մնաց Մլադեն Զելկովիչը (31 տարեկան 108 օրական):

8. «Ալաշկերտն» առաջնության այն երկու թիմերից մեկն է (մյուսը «Վեստ Արմենիան» է), որի  դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Վալերիո Վիմերկատին անցկացրած 10 խաղում 20 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:

Գոռ Մանուկյանը 6 խաղում 9 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,5 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց: Վլադ Չատունցն «Արարատ-Արմենիայի» հետ խաղում 3 գոլ բաց թողեց:

9. Առաջնության աշնանային հատվածում «Ալաշկերտի» ամենատարեց ֆուտբոլիստները 33-ամյա Ռումյան Հովսեփյանն ու Վադիմ Պարամոնովն էին:

Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (253) «Ալաշկերտի» ներկայիս կազմից ամենափորձառուն 30-ամյա Վասպուրակ Մինասյանն է: Սեպտեմբերի 28-ին «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում Մինասյանը 250-րդ խաղի հոբելյանն էր նշել:

Իսկ «Ալաշկերտում» թիմի ներկայիս կազմից Հայաստանի առաջնություններում բոլորից շատ՝ 58 խաղի է մասնակցել Ալեքսանդր Գլիշիչը:

21-ամյա Յուրի Մարտիրոսյանը, Չապի Կատոն, Նարեկ Մանուկյանն ու Ալեն Պողոսյանն «Ալաշկերտի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին: Մանուկյանը թիմի կազմում նորամուտը նշել է 2022թ. հոկտեմբերի 20-ին 18 տարեկան 305 օրականում՝ մասնակցելով «Լեռնային Արցախի» հետ կայացած առաջնության հանդիպմանը: Այդ ցուցանիշով նա Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

10. Առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում «Ալաշկերտի»  կազմում խաղադաշտ դուրս եկան 29 ֆուտբոլիստներ, որոնցից 11-ը լեգեոնականներ էին: 16 ֆուտբոլիստներ՝ Վալերիո Վիմերկատին, Վլադ Չատունցը, Գոռ Մանուկյանը, Կլինտոն Բանգուրան, Յուրի Մարտիրոսյանը, Արմեն Մանուչարյանը, Վաժա Պացացիան, Զաքարիա Սանոգոն, Չապի Կատոն, Նարեկ Հովհաննիսյանը, Մուրիլո Ռոսան, Արմեն Հովհաննիսյանը, Ալեն Պողոսյանը, Հայկ Մուսախանյանը, Արսեն Գալստյանը և Պետրոս Ավետիսյանն առաջնության աշնանային հատվածում նորամուտը նշեցին «Ալաշկերտում»:

Ալաշկերտցիներն առաջնության հանդիպումներում 32 անգամ զգուշացվել են, 5 ֆուտբոլիստներ՝ Ռումյան Հովսեփյանը, Արմեն Մանուչարյանը, Նարեկ Մանուկյանը, Բենիկ Հովհաննիսյանն ու Հայկ Մուսախանյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Կարմիր քարտերի քանակով «Ալաշկերտի» ֆուտբոլիստները յուրօրինակ ռեկորդակիրներ են:

Առավել հաճախ՝ 5 անգամ դեղին քարտի է արժանացել Արման Խաչատրյանը:

FastNews-ը ներկայացնում է «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:

Ֆուտբոլիստներ   

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Սարգիս Մեթոյան

17

4

-

2. Արման Խաչատրյան

16

-

5

3. Ռումյան Հովսեփյան

15

-

4 (1)

4. Արմեն Մանուչարյան

15

-

3 (1)

5. Յուրի Մարտիրոսյան

15

-

-

6. Չապի Կատո

14

1

2

7. Բենիկ Հովհաննիսյան

14

1

3 (1)

8. Արմեն Հովհաննիսյան

13

-

3

9. Ժոզե Էմբալու

12

2

1

10. Պետրոս Ավետիսյան

12

2

-

11. Մուրիլո Ռոսա

11

-

1

12. Վաժա Պացացիա

10

1

1

13. Վալերիո Վիմերկատի

10

-20

3

14. Վահագն Հայրապետյան

10

-

1

15. Ալեքսանդր Գլիշիչ

10

-

-

16. Զաքարիա Սանոգո

9

-

-

17. Հայկ Մուսախանյան

8

-

- (1)

18. Վասպուրակ Մինասյան

7

-

-

19. Կլինտոն Բանգուրա

7

-

2

20. Ալեն Պողոսյան

7

-

2

21. Նարեկ Հովհաննիսյան

6

-

-

22. Գոռ Մանուկյան

6

- 9

-

23. Բլադիմիր Դիաս

5

-

-

24. Նարեկ Մանուկյան

4

1

- (1)

25. Վադիմ Պարամոնով

4

-

-

26. Արսեն Գալստյան

3

-

-

27. Արթուր Քարտաշյան

2

-

1

28. Վլադ Չատունց

1

- 3

-

29. Ջեֆերսոն Ռեիս

1

-

-

Fastex Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա