Գերմանացի Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ 250 հաղթանակի ցուցանիշին ամենաարագը հասած մարզիչն է, հաղորդում է Opta-ն։
«Էվերթոնի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում կայացած մերսիսայդյան դերբիում տարած հաղթանակը (2-0) 250-րդն էր Կլոպի համար բոլոր մրցաշարերում: Նրա գլխավորությամբ անգլիական ակումբը 414-րդ խաղն անցկացրեց:
Մինչև այս այդ ցուցանիշով ռեկորդակիր էր անգլիացի Ռոբերտ Պեյսլին, որը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում 250 հաղթանակ տարել էր 448 խաղում:
Հիշեցնենք, որ 55-ամյա Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից: