Logo

Ցուցանիշ, որով Մխիթարյանը «Ինտերում» լավագույնն է «Յուվենտուսի» դեմ խաղում

14:39 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ամենաշատն է վազել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում (1-0)։

35-ամյա կիսապաշտպանը վազել է 12.806 կմ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում Հաքան Չալհանօղլուն է՝ 12.617 կմ, հաղորդում է Fcinterdata-ն։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը, իսկ 51-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ