Ստեֆեն Քարին ու Քևին Դյուրանտը NBA-ի պատմության մեջ լավագույններն են համատեղ հաղթանակների տոկոսով, հայտնում է վերլուծաբան Թոդ Ուայթհեդը:
«Գոլդեն Սթեյթի» կազմում ամերիկացիները միասին անցկացրել են 210 խաղ և գրանցել են հաղթանակների 78 տոկոս:
Թոփ-5-ում են նաև Մայքլ Ջորդան – Սքոթի Պիպեն (74 %), Մեջիք Ջոնսոն – Կարիմ Աբդուլ-Ջաբար (73 %), Բիլ Ռասել – Բոբ Կուզի (73 %) և Ջերի Ուեսթ – Ուիլթ Չեմբեռլեն (72 %) զույգերը:
Քարին ու Դյուրանտը «Գոլդեն Սթեյթի» կազմում միասին անցկացրած 3 մրցաշրջաններից երկուսում դարձել են չեմպիոն:
Some of the best teammate pairs ever, sorted by winning percentages of their teams when they played together (including in playoff games). pic.twitter.com/Dwye29c25x
— Todd Whitehead (@CrumpledJumper) February 11, 2025