«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակն Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-6-ի թիմերի դեմ խաղերում ավելի շատ գոլ է խփել, քան գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը:
English Accent-ը տվյալներով` 25-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից մինչև այժմ Պրեմիեր լիգայի գրանդների դեմ խաղերում 9 գոլ է խփել, իսկ Հոլանդը` 7:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Իսակի գոլը հաղթանակ էր պարգևել «Նյուքասլին» Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի տնային խաղում` 1-0: