Logo

Ցուցանիշ, որով Բենզեման միակն է «Ռեալի» պատմության մեջ

23:26 / 02.04.2023Ազգային լիգաներ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, 7 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Վալյադոլիդի» դեմ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (6-0), սահմանել է տպավորիչ ցուցանիշ։

35-ամյա Բենզեման «Ռեալի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 11 մրցաշրջաններում խփում է առնվազն 20 գոլ, հայտնում է Opta-ն:

«Արքայական ակումբի» ավագը գերազանցեց լեգենդար հարձակվողներ Ալդրեֆո դի Ստեֆանոյի ու Ռաուլ Գոնսալեսի ցուցանիշները: Նրանք 20 և ավելի գոլ էին խփել «Ռեալում» անցկացրած 10 մրցաշրջաններում։

Բենզեման նաև դարձել է Լա լիգայում «Ռեալի» կազմում ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը՝ 1992 թվականի ապրիլի 19-ից ի վեր: Այդ ժամանակ Ֆերնանդո Հիերոն 6 րոպեում երեք գոլ էր խփել «Էսպանյոլի» դարպասը: 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 17 խաղի, դարձել 14 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է և 12 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա