Logo

Ցուցանիշ, որով Բելինգեմը ՉԼ-ում զիջում է միայն Ֆաբրեգասին

22:35 / 30.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնարկից խաղադաշտ դուրս կգա Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին մրցավեճում և տպավորիչ ցուցանիշ կգրանցի:

Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը 32-րդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում:

Պատմության մեջ մինչև 21 տարեկան դառնալը Բելինգեմից շատ հանդիպում գլխավոր եվրագավաթում անցկացրել է միայն կատալոնական «Բարսելոնայի», Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, իսպանացին 34 հանդիպման էր մասնակցել Չեմպիոնների լիգայում:

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքով:

Հիշեցնենք, որ գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Դորտմունդի «Բորուսիան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

ՉԼ. «Ռեալի» մեկնարկային կազմը «Բավարիայի» դեմ խաղում

ՉԼ. «Բավարիայի» մեկնարկային կազմը «Ռեալի» դեմ խաղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա