Logo

Ստեֆեն Քարին կվարի ESPY մրցանակաբաշխությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:43 / 20.07.2022• Բասկետբոլ
null

NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» առաջատար Ստեֆեն Քարին կվարի ESPY մրցանակաբաշխությունը, հայտնում է ESPN-ը:

ESPY-ն ամերիկյան ESPN հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն է, որը երկրպագուների քվեարկությամբ որոշում է մարզաշխարհի տարվա լավագույններին: Մրցանակաբախությունն անցկացվում է 1993 թվականից:

Քարին ESPY մրցանակաբաշխությունում առաջադրվել է NBA-ի «Տարվա լավագույն խաղացող» և «Լավագույն ռեկորդային ելույթ» անվանակարգերում: Քարիի թիմակից Քլեյ Թոմփսոնը առաջադրվել է «Տարվա լավագույն վերադարձ», իսկ «Գոլդեն Սթեյթը»՝ «Լավագույն թիմ» անվանակարգերում:

ESPY մրցանակաբաշխությունը կանցկացվի հուլիսի 20-ին Լոս Անջելեսում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ