«Քրիստալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։
Տիտղոսային խաղում երկրի գավաթակիրը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց չեմպիոն «Լիվերպուլին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։
«Լիվերպուլից» երեք ֆուտբոլիստ` Մոհամեդ Սալահը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Հարվի Էլիոթը չկարողացան գոլով աչքի ընկնել հետխաղյա 11-մետրանոցից։ Լոնդոնյան ակումբից էլ նշակետից վրիպեցին Էբերեչի Էզեն ու Բոռնա Սոսան։
Անգլիայի Սուպերգավաթ
«Քրիստալ Փելաս» - «Լիվերպուլ»` 2-2 (11-մետրանոցներով` 3-2)
Ժան-Ֆիլիպ Մատետա, 17 (11մ), Իսմաիլա Սար, 77 - Ուգո Էկիտիկե, 4, Ժերեմի Ֆրիմպոնգ, 21


