Չարենցավանի «Վանը» հայտարարել է սերբ դարպասապահ Միլոշ Չուպիչի տրանսֆերի մասին: 24-ամյա դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում է համալրել հայկական ակումբի կազմը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը:
Չուպիչը նախկինում խաղացել է սերբական «Զլատիբոր», «Գրաֆիկա», «Բելգրադ», «Ցրվենա Զվեզդա» ակումբներում։ Նա նաև հանդես է եկել Սերբիայի Մ17, Մ18 և Մ19 հավաքականներում:
Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն


