Logo

«Ցրվենա Զվեզդան» համաշխարհային ռեկորդ է սահմանել

20:31 / 11.12.2023Ֆուտբոլ
null

Սերբական «Ցրվենա Զվեզդան» համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մայրաքաղաքային ակումբը ներքին առաջնության 17-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել էր «Մլադոստին» և լիգայի տնային խաղերում առանց պարտությունների շարքը հասցրել էր 122-ի: «Ցրվենա Զվեզդան» այժմ 110 հաղթանակ ունի և 12 ոչ-ոքի:

Հիշեցնենք, որ նախկինում այդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»:

«Արքայական ակումբը» 1957-65 թվականներին չէր պարտվել 121 խաղ անընդմեջ, իսկ Բելգրադը ներկայացնող թիմի անպարտելի շարքը սկսվել է 2018-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ