Logo

Ռոնալդուն կարող է տեղափոխվել Լիգա 1, բայց ոչ ՊՍԺ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:30 / 20.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մարզական կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում, հաղորդում է լրագրող Նիկոլո Չեկարինին սոցիալական ցանցերի իր էջերում:

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «Մարսելի» ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր գործարքի մանրամասները: 

Ավելի վաղ հաղորդվում էր, թե Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային գրանցումը փոխելու երկու տարբերակ ունի՝ Դորտմունդի «Բորուսիան» ու Լիսաբոնի «Սպորտինգը»: «Մեղուների» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատկցեն այդ լուրից հետո հայտարարեց, որ ակումբը կապ չի հաստատել 37-ամյա պորտուգալացու հետ:

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերդարձել 2021 թվականին «Յուվենտուսից»: Ավելի վաղ նա անգլիական ակումբի գույները պաշտպանել է 2003-2009 թվականներին: Ռոնալդուն խաղացել է նաև «Սպորտինգում» և Մադրիդի «Ռեալում»: Կրիշտիանուն 438 խաղում խփած 450 գոլով «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ