Logo

Էրիկսեն. «Հիվանդանոցի ճանապարհին կնոջս ասացի, որ կավարտեմ կարիերաս»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:12 / 08.02.2022Լուրեր
Christian Eriksen

Անցյալ ամառ սրտի կանգ տարած դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցի ճանապարհին իր կնոջը խոստացել է ավարտել մարզական կարիերան, սակայն հետո մտափոխվել է՝ հաղորդում է The Guardian-ը։

«Հիվանդանոցի ճանապարհին կնոջս ասացի, որ կավարտեմ կարիերաս։ Սակայն ամեն ինչ փոխվեց երկու օրից։ Ես դա ասել էի հուզական վիճակում։ Միայն մի քանի օրից գիտակցեցի, թե իրականում ինչ է կատարվել ինձ հետ։ Շատ ֆիզիկական թեստեր եմ հանձնել, որպեսզի պարզեմ, թե ինչպես սիրտս կարձագանքի ծանրաբեռնվածությանը։ Ամեն ինչ գերազանց էր»,- նշել է կիսապաշտպանը։

29-ամյա ֆուտբոլիստը սրտի կանգ էր տարել 2021 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ։ Այս տարվա հունվարի 31-ին Էրիկսենը պայմանագիր կնքեց անգլիական «Բրենթֆորդ» ակումբի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա