«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տևական ընդմիջումից հետո սոցցանցերում գրառում է արել:
37-ամյա հարձակվողը մարզումային լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Տքնաջան աշխատանք»:
Պորտուգալացի գոլահարի նախորդ հրապարակումն Ինստագրամում արվել է 1 շաբաթ առաջ, Թվիթերում՝ հունիսի 24-ին, իսկ Ֆեյսբուքում՝ հուլիսի 2-ին:
Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն չի միացել «Մանչեսթեր Յունայթեդին», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թաիլանդում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռոնալդուն բացակայում է ընտանեկան խնդիրների պատճառով: Հեղինակավոր լրատվականները, սակայն, պնդում են, որ Կրիշտիանուն ցանկանում է հեռանալ և մարզումներին չի միանում՝ նոր թիմ գտնելու համար: «Մանչեսթեր Յունայթեդի» ու Կրիշտիանուի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին:


