Logo

Դիեգո Կոստան վերադառնում է Մադրիդ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:38 / 04.08.2022• ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի իսպանական «Ռայո Վալյեկանոյում», տեղեկացնում է AS-ը:

33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխության շուրջ անձամբ է բանակցել մադրիդյան ակումբի նախագահ Ռաուլ Մարտին Պրեսայի հետ։ 

Միաժամանակ, «Ռայո Վալյեկանոյում» ոչ բոլորն են համաձայն Կոստայի հետ պայմանագիր կնքելու որոշման հետ: Մասնավորապես, նույնիսկ գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան վստահ չէ, որ Կոստան այն խաղացողն է, որն այս պահին անհրաժեշտ է ակումբին։ 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ հարձակվողն իսպանական ակումբի հետ 1 տարվա պայմանագիր կկնքի, աշխատավարձն էլ կկազմի 1,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Դիեգո Կեստան 2012 թվականի հունվարից մինչև հունիս խաղացել է «Ռայո Վալյեկանոյում», իսկ 2007-2018 թվականներին ընդհատումներով պաշտպանել էր Մադրիդի «Ատլետիկոյի» գույները: Հունվարից նա ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ