Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ իսպանական «Ռայո Վալյեկանո», տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը:
Մադրիդյան թիմը 1 միլիոն եվրո աշխատավարձով մեկամյա համաձայնագիր է առաջարկել Կոստային, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Դիեգո Կոստան 2012 թվականի հունվարից մինչև հունիս վարձավճարով ելույթ է ունեցել «Ռայո Վալյեկանոյում»: Կոստան Իսպանիայում պաշտպանել է նաև Մադրիդի «Ատլետիկոյի», Վիգոյի «Սելտայի», «Ալբասետեի» և «Վալյադոլիդի» գույները:
33-ամյա հարձակվողի նախորդ ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հունվարի 7-ին:


