Logo

Corriere dello Sport. «Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել

21:14 / 08.05.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։

Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում, «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ տոմսերի վաճառքից ունեցել է 12,5 միլիոն եվրո եկամուտ:

Հիշեցնենք, որ «Ինտերը» տանը 4-3 հաշվով հաղթանակ է կորզել «Բարսելոնայից»` վճռորոշ գոլը խփելով լրացուցիչ ժամանակում (առաջին խաղը` 3-3):

«Ինտեր» - ՊՍԺ եզրափակիչը կանցկացվի մայիսի 31-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, Երևանի ժամանակով 22:45-ին կմեկնարկի և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ