Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով կտեղափոխվի ֆրանսիական «Լիոն», հաղորդում է Cope-ն:
19-ամյա բրազիլացին մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա «Լիոնում», որը կպարտավորվի առնվազն 25 մրցավեճում նրան խաղադաշտ դուրս բերել:
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը 3 խաղ է անցկացրել: Խաղադաշտում անցկացրած 99 րոպեում նա գոլ չի խփել, ստացել է 1 կարմիր քարտ:
Լա լիգայի և Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


