Logo

COPE. Պերեսը մտադիր չէ վաղաժամ հեռանալ

21:18 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Ֆլորենտինո Պերեսը Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում կմնա առնվազն մինչև 2029 թվականը, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը, հաղորդում է COPE-ն։

78-ամյա Պերեսը մտադիր չէ վաղաժամ հեռանալ «Արքայական ակումբից»: Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե իբր Պերեսը պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից:

Պերեսը ցանկանում է մինչև պայմանագրի ժամկետի ավարտն իրականություն դարձնել Սուպերլիգայի նախագիծը:

Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը 2009 թվականից է ղեկավարում «Ռեալը»:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ