Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ունիոնիստասի» նկատմամբ:
Կատալոնական ակումբի կազմում երկրորդ խաղակեսում գոլի ու ասիստի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն:
1/16 եզրափակիչում «Ունիոնիստասը» պայքարից դուրս էր թողել «Վիլյառեալին» (2-1):
Իսպանիայի արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ունիոնիստաս» - «Բարսելոնա»՝ 1-3
Ալվարո Գոմես, 31 - Ֆերան Տորես, 45, Ժյուլ Կունդե, 69, Ալեխանդրո Բալդե, 73