Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ:
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում միակ ու հաղթական գոլը խփեց Մեմֆիս Դեպայը, իսկ Անտուան Գրիզմանն առաջին խաղակեսում չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել նաև «Ռեալ Սոսյեդադը», «Մայլորկան» և Բիլբաոյի «Աթլետիկը»։
Իսպանիայի արքայական գավաթ, քառորդ եզրափակիչ
«Աթլետիկո» - «Սևիլիա»՝ 1-0
Մեմֆիս Դեպայ, 79