UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը դեր կստանա «Տունը ճանապարհի վրա» ֆիլմում։
Deadilne-ի հաղորդմամբ՝ իռլանդացի մարտիկը կմիանա Amazon Studios-ի նախագծին։ Ամերիկացի դերասան Ջեյք Ջիլենհոլը նույնպես կնկարահանվի ֆիլում։
Նկարահանումները կսկսեն այս ամիս Դոմինիկյան Հանրապետությունում։ Նախագծի ռեժիսորը Դագ Լայմանն է։
Ջիլենհոլը կմարմնավորի UFC-ի նախկին մարտիկի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գլխավոր դերը բաժին կհասնի Ռոնդա Ռոուզիին, բայց հետագայում ֆիլմի սցենարիստները մտափոխվել են՝ UFC-ում Ռոուզիի՝ Հոլի Հոլմից կրած պարտությունից հետո։


