Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) մամուլի ծառայությունը հրապարակել է 2024թ․ Ամերիկայի գավաթի խորհրդանշական հավաքականը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականն ունի հինգ ներկայացուցիչ։
Դարպասապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա)։
Պաշտպաններ․ Ալիսթեր Ջոնսթոն (Կանադա), Քրիստիան Ռոմերո (Արգենտինա), Դավինսոն Սանչես (Կոլումբիա), Պիերո Ինկապյե (Էկվադոր)։
Կիսապաշտպաններ․ Ռոդրիգո Դե Պոլ (Արգենտինա), Մանուել Ուգարտե (Ուրուգվայ), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա)։
Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա), Լաուտարո Մարտինես (Արգենտինա), Ռաֆինյա (Բրազիլիա)։
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել էր Կոլումբիային ու ռեկորդային՝ 16-րդ անգամ դարձել գավաթակիր: Հաղթական գոլը խփել էր մրցաշարի լավագույն ռմբարկու Լաուտարո Մարտինեսը:


