Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում գերմանական «Քյոլը» կհյուրընկալվի սերբական «Պարտիզանին», որին նախորդ խաղում պարտվել է 0-1 հաշվով: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղը կսկսի գերմանական ակումբի մեկնարկային կազմում:
«Պարտիզան». Պոպովիչ, Ֆիլիպովիչ, Մարկովիչ, Վույաչիչ, Ուրոշևիչ, Բելիչ, Տրաորե, Նատչո, Մենիգ, Գոմես, Դիաբատե
«Քյոլն». Շվաբ, Պեդերսեն, Սոլդո, Հյուբերս, Շմից, Մորտել, Սկիրի, Կայնց, Հեկտոր, Ադամյան, Դիեց:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: