Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում գերմանական «Քյոլնը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ 4-2 հաշվով տնային հաղթանակ տարավ չեխական «Սլովացկոյի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղն սկսեց տանտերերի մեկնարկային կազմում ու 10-րդ րոպեին բացեց հաշիվը: Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
2 տուրից հետո Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբը 4 միավորով D խմբի առաջատարն է: «Սլովացկոն» ունի 1 միավոր ու վերջին տեղում է:
Կոնֆերենցիաների լիգա, 2-րդ տուր
«Քյոլն» (Գերմանիա) - «Սլովացկո» (Չեխիա)՝ 4-2
Սարգիս Ադամյան, 10, Ֆլորիան Դից, 42, Դեյան Լյուբիչիչ, 65 (11մ), 74 - Յան Կալաբիսկա, 49, Միլան Պետրժելա, 52
- «Ապոլոն» (Կիպրոս) - Դնեպր-1 (Ուկրաինա)` 1-3
- «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) - Վադուց (Լիխտենշտեյն)՝ 4-1
- «Կլուժ» (Ռումինիա) - «Սիվասպոր» (Թուրքիա)՝ 0-1
- «Դյուրգարդեն» (Շվեդիա) - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 3-2
- «Գենտ» (Բելգիա) - «Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա)՝ 3-0
- «Փյունիկ» (Հայաստան) - «Սլովան» (Սլովակիա)՝ 2-0 (տեսանյութ)
- «Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Բալկանի» (Կոսովո)՝ 3-2
- «Ժալգիրիս» (Լիտվա) - Բազել (Շվեյցարիա)՝ 0-1
- «Բաշաքշեհիր» (Թուրքիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 3-0 (տեսանյութ)
- «Ստյաուա» (Ռումինիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0-0
- «Ապոել Բեր-Շևա» (Իսրայել) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1-2 (տեսանյութ)
- «Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Ավստրիա Վիեննա» (Ավստրիա)՝ 4-1
- «Պարտիզան» (Սերբիա) - «Նիս» (Ֆրանսիա)՝ 1-1 (տեսանյութ)
- ՌՖՇ (Լատվիա) - «Հարթս» (Շոտլանդիա)՝ 0-2
- «Սիլկեբորգ» (Դանիա) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)՝ 2-3 (տեսանյութ)


