Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց «Մայնցին»:
Դաշտի տերերի գոլերը խփեցին դանիացի հարձակվող Մարկուս Ինգվարտսենը, գերմանացի կիսապաշտպան Դոմինիկ Կոհրը, գերմանացի կիսապաշտպան Անտոն Ստաչը, իսպանացի պաշտպան Աարոն Մարտինը և ավստրիացի հարձակվող Կարիմ Օնիսիվոն:
Խաղի 28-րդ րոպեից «Մայնցը» թվային առավելություն ուներ: Խաղադաշտից հեռացվել էր «Քյոլնի» գերմանացի պաշտպան Լուկա Կիլիանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների թվում էր, սակայն խաղադադաշտ դուրս չեկավ:
Այս հաղթանակից հետո «Մայնցը» վաստակեց 18 միավոր և բարձրացավ երրորդ տեղ: «Քյոլնը» 16 միավորով 8-րդն է:
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Մայնց» - «Քյոլն»՝ 5-0 (տեսանյութ)
Մարկուս Ինգվարտսեն, 11 (11մ), Դոմինիկ Կոհր, 35, Անտոն Ստաչ, 40, Աարոն Մարտին, 73, Կարիմ Օնիսիվո, 83
Հեռացում՝ Լուկա Կիլիան, 28 («Քյոլն»)


