Logo

ՉԼ. Հոլանդի հաղթական գոլը՝ նախկին թիմին, «Ռեալի» հաղթանակն ու «Յուվենտուսի» 2-րդ պարտությունը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:12 / 15.09.2022Վիդեո
null

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում տեղի ունեցան A, E, F, G և H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:

Անգլիայի չեպիոն «Մանչեսթեր Սիթին» G խմբի 2-րդ տուրում 2-1 հաշվով սեփական խաղադաշտում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Գերմանական թիմի կազմում հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից պատասխանեցին անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը և նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասն ու այն չտոնեց:

Խմբի մյուս խաղում Դանիայի չեմպիոն «Կոպենհագենն» ու իսպանական «Սևիլիան» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին:

«Մանչեսթեր Սիթին» 6 միավորով առաջատարն է, «Բորուսիան» 3 միավորով 2-րդն է, «Կոպենհագենն» ու «Սևիլիան» մեկական միավոր ունեն:

A խմբում իտալական «Նապոլին» Շոտլանդիայում 3-0 հաշվով հաղթեց «Գլազգո Ռեյնջերսին»:

Սեպտեմբերի 13-ին խմբի մյուս խաղում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» 2-1 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»:

«Նապոլին» 6 միավոր ունի, «Լիվերպուլն» ու «Այաքսը»՝ 3, «Ռեյնջերսը» միավոր չունի:

E խմբում Լոնդոնի «Չելսին» կրկին չհաղթեց՝ այս անգամ ոչ-ոքի խաղալով ավստրիական «Զալցբուրգի» հետ: Անգլիական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը:

Խմբի մյուս խաղում ավելի վաղ Իտալիայի չեմպիոն «Միլանը» 3-1 հաշվով հաղթել էր Զագրեբի «Դինամոյին»:

«Միլանը» 4 միավորով խմբի առաջատարն է, «Դինամոն» 3 միավոր ունի, «Զալցբուրգը»՝ 2, «Չելսին»՝ 1:

F խմբում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2-0 հաշվով հաղթեց գերմանական «Լայպցիգին»: Գոլի հեղինակ դարձան ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն և իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն:

Ավելի վաղ խմբի մյուս խաղում 1-1 հաշիվն էին գրանցել Դոնեցկի «Շախտյորն» ու շոտլանդական «Սելթիկը»:

«Ռեալը» 6 միավոր ունի, «Շախտյորը»՝ 4, «Սելթիկը»՝ 1, «Լայպցիգն» առանց կիավորի է:

H խմբում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 1-2 հաշվով պարտվեց «Բենֆիկային», իսկ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հարձակվողներ՝ արգենտինացի Լիոնել Մեսիի, ֆրանսիացի Կիլիան Մբապեի և բրազիլացի Նեյմարի գոլերի օգնությամբ կամային հաղթանակի հասավ իսրայելական Հայֆայի «Մաքաբիի» նկատմամբ:

ՊՍԺ-ն ու Լիսաբոնի «Բենֆիկան» 6-ական միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում, «Յուվենտուսն» ու «Մաքաբին» միավոր չունեն:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 0-3 (տեսանյութ

Մատեո Պոլիտանո, 68, Ջակոմո Ռասպադորի, 85, Տանգի Նդոմբելե, 90+1

Հեռացում՝ Ջեյմս Սանդս, 55 («Ռեյնջերս») 

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 2-1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 17, Ժոել Մատիպ, 89 - Մոհամեդ Կուդուս, 27

E խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1-1 (տեսանյութ

Ռահիմ Ստեռլինգ, 48 - Նոա Օկաֆոր, 75

«Միլան» (Իտալիա)  - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 3-1 (տեսանյութ

Օլիվյե Ժիրու, 45, Ալեքսիս Սալեմակերս, 47, Թոմասո Պոբեգա, 77 - Միսլավ Օրշիչ, 56

F խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 2-0 (տեսանյութ

Ֆեդերիկո Վալվերդե, 80, Մարկո Ասենսիո, 90+1

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1-1 (տեսանյութ

Միխայիլ Մուդրիկ, 29 - Արտյոմ Բոնդարենկո, 10 ինքնագոլ

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2-1 (տեսանյութ

Ջոն Սթոունզ, 80, Էրլինգ Հոլանդ, 84 - Ջուդ Բելինգեմ, 56

«Կապենհագեն» (Դանիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 0-0

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1-2 (տեսանյութ

Արկադյուշ Միլիկ, 4 - Ժոաո Մարիու, 43, Դավիդ Ներես, 55

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1-3 (տեսանյութ

Ջարոն Չերի, 24 - Լիոնել Մեսի, 37, Կիլիան Մբապե, 69, Նեյմար, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ