Չինական Սուպերլիգայի 15-րդ տուրում «Ցինդաո Վեսթ Քոսթը» տանը 0-1 հաշվով պարտվել է «Ուհան Ֆրի Թաունսին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը 42-րդ րոպեին գրավել է սեփական դարպասը և խփել հանդիպման միակ գոլը ։
Մինչև այդ` 31-ամյա պաշտպանը սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները, ինչից հետո նշանակվել էր 11-մետրանոց, սակայն մրցակցի բրազիլացի հարձակվող Պեդրո Էնրիկեն վրիպել է նշակետից։
Հարոյանը Չինաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 հանդիպման։ «Ցինդաո Վեսթ Քոսթը» ունի 13 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 15-րդ տեղը։
Չինաստանի Սուպերլիգա, 15-րդ տուր
«Ցինդաո Վեսթ Քոսթ» - «Ուհան Ֆրի Թաունս»` 0-1
Վարազդատ Հարոյան, 42 (ինքնագոլ)
Վրիպում 11-մետրանոցից` Պեդրո Էնրիկե («Ուհան Ֆրի Թաունս»), 36


