Logo

Ցինցինատի. Սիները և Ֆրիցը դուրս եկան 1/8 եզրափակիչ

10:07 / 12.08.2025Թենիս
null

Յանիկ Սիները և Թեյլոր Ֆրիցը դուրս եկան Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ:

Երրորդ փուլում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 6-2, 7-6 հաշվով առավելության հասավ կանադացի Գաբրիել Դիալոյի դեմ պայքարում: Իտալացին հաղթեց 1 ժամ 49 րոպեում: Հաջորդ փուլում 23-ամյա Սիները կհանդիպի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, որը 3 սեթում հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թոմի Փոլին:

Աշխարհի 4-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցն էլ 7-6, 7-5 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Լորենցո Սոնեգոյին: Դիմակայությունը տևեց 2 ժամ 1 րոպե: Ֆրիցի մրցակիցը 1/8 եզրափակիչում ֆրանսիացի Տերենս Ատմանն է, որը երրորդ փուլում 6-3, 6-4 հաշվով հաղթել է բրազիլացի Ժոաո Ֆոնսեկային:

ATP «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ