Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մասթերսում»։
Աշխարհի 12-րդ ռակետը մրցաշարի երկրորդ փուլում 6-4, 7-6 (8-6) հաշվով հաղթել է Վալենտին Ռուայեին (Ֆրանսիա, 104-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևել է 1 ժամ 52 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ջենսոն Բրուկսբին (ԱՄն, 101-րդ ռակետ)։


