ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում ավարտին մոտեցող «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն ATP-ի դասակարգման առաջատար, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։
Կիսաեզրափակիչում 20-ամյա իսպանացի թենիսիստը 3 սեթում ուժեղ է գտնվել լեհ Հուբերտ Հուրկաչից՝ 2-6, 7-6, 6-3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 19 րոպե։
36-ամյա սերբ թենիսիստը 2 ժամ 6 րոպեում 7-6, 7-5 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին։
Ցինցինատիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,6 միլիոն դոլար է։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։30-ին։


