Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնն (CIES) ալգորիթմ է մշակել, ըստ որի կարող է սահմանել աշխարհի ամենափորձառու երիտասարդ ֆուտբոլիստներին: CIES-ը հաշվի է առել մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ստացած խաղաժամանակը և մասնակցած հանդիպումների մակարդակը:
Ամենափորձառու երիտասարդ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալն է: Վինգերն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն մեկ ամբողջական մրցաշրջան է անցկացրել կատալոնական թիմում, ինչպես նաև դարձել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ: Նրա փորձը 2,75 անգամ գերազանցում է միջին վիճակագրական երիտասարդ ֆուտբոլիստին:
Ամենափորձառու երիտասարդների ցանկը.
1. Լամին Յամալ («Բարսելոնա»)՝ 2,75
2. Պաու Կուբարսի («Բարսելոնա»)՝ 2,42
3-4. Էնդրիկ («Ռեալ Մադրիդ»)՝ 2,4
3-4. Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ)՝ 2,4
5. Կոբի Մեյնու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 2,32
6. Արչի Գրեյ («Տոտենհեմ»)՝ 2,31
7. Գիյոմ Ռեստ («Թուլուզ»)՝ 2,3
8. Քենդրի Պաես («Ինդեպենդիենտե դել Վալե»)՝ 2,27
9. Ժոաու Նևեշ (ՊՍԺ)՝ 2,24
10. Լյուիս Մայլի («Նյուքասլ»)՝ 2,19