CIES Football Observatory Index-ի կիրառած մեթոդոլոգիայի համաձայն՝ Ջանլուիջի Դոնարուման այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է:
Երկրորդ տեղում է «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը, երրորդ տեղում՝ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան:
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը ցանկում ընդգրկել է այն դարպասապահներին, որոնք նախորդ 365 օրերի ընթացքում ներքին լիգաներում անցկացրել են առնվազն 20 խաղ:
Հաշվի են առնվել սեյվերի տոկոսը, «չոր» խաղերի քանակը, XG-ի գործակիցը և մի շարք այլ վիճակագրական տվյալներ:
Դոնարուման այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 33 խաղ, որոնցից 10-ում անառիկ է պահել դարպասը և բաց է թողել 30 գնդակ: