Սպորտի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնը, որը հայտնի է CIES անվանումով, կազմել է աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաների տասնյակը:
Լավագույն ակադեմիան պորտուգալական «Բենֆիկայինն» է: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» ակադեմիան է՝ Լա Մասիան: Լավագույն եռյակը եզրափակում է «Ռիվեր Փլեյթի» ակադեմիան:
Տասնյակում ընդգրկվել են նաև «Այաքսի», «Բոկա Խունիորսի», «Սպորտինգի», Զագրեբի «Դնամոյի», ուրուգվայական «Դեֆենսորի», Մադրիդի «Ռեալի» և «Վելես Սարսֆիլդի» ակադեմիաները:
Եվրոպական թոփ-5 ազգային լիգաների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


