Logo

CIES․ Արթուր Սերոբյանը՝ աշխարհի լավագույն երիտասարդ վինգերների թվում

15:25 / 27.12.2023Ֆուտբոլ
null

CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Կասա Պիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանին ընդգրկել է 2003 թվականին ու դրանից հետո ծնված աշխարհի լավագույն աջ վինգերների ցուցակում։

20-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է 28-րդ տեղում։ Ցուցակը գլխավորում է գերմանական «Լայպցիգի» նիդերլանդցի կիսապաշտպան Չավի Սիմոնսը։

CIES-ն առանձնացրել է լավագույն ֆուտբոլիստներին բոլոր խաղային դիրքերում։ Իսպանական «Ռեալ Սոսեյդադի» ու Ռուսաստանի հավաքականի խաղացող Արսեն Զախարյանը 9-րդն է հարձակողական ոճի կիսապաշտպանների վարկանիշում։

Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանն այս տարի է «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Կասա Պիա», որի կազմում մասնակցել է 4 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա