Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը հաղթել է (2-0) ամերիկացի Բեն Շելթոնին Ցինցինատիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում, իսկ խաղի ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել:
Աշխարհի 4-րդ ռակետը դիմել է մրցավարին՝ երկրպագուներից մեկին տրիբունայից հեռացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ հենց հույնը փորձել է մատուցել, տրիբունայից մի կին մեղվի բզզոցի ձայն է արձակել:
«Իմ թիկունքում ինչ-որ մեկը մեղու է ձևանում: Նա բզզոցի ձայն է հանում իմ մատուցման ժամանակ: Կարծում եք՝ դա նորմա՞լ է:
Նման բան իմ կարիերայում առաջին անգամ է պատահում: Գիտեմ, որ նրանք այլ խաղացողի են աջակցում... Բը՜զ-բը՜զ... Այդ կինը... Ուզում եմ՝ նա դուրս գա: Փորձում եմ մատուցել, իսկ այդ ժամանակ այն ամենը, ինչ լսում եմ, բզզոց է»,- ասել է Ցիցիպասը մրցավարին:


