Հույն թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը գնահատել է իր մարզավիճակը Մայամիի մրցաշարից առաջ:
«Ես ինձ ավելի լավ եմ զգում, և դա նշանակում է, որ ամեն բան կարգին է: Հուսով եմ՝ Մայամիում կկարողանամ խաղալ առանց ցավի և ավելի հաջող ելույթ կունենամ, քան «Ինդիան-Ուելսում», քանի որ այնտեղ լուրջ խնդիրներ ծագեցին: Ցանկանում եմ հաճույք ստանալ խաղից և չմտածել ուսիս մասին:
Առողջությունն ինձ համար ամենակարևորն է թենիսում: Երբ ես առողջ եմ, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ես հաճույք եմ ստանում, ստեղծագործում եմ կորտում ու ինձ այդ ժամանակ ոչինչ չի կարող խանգարել: Այս մրցաշարում իմ նպատակն առանց ցավերի խաղալն է ու առաջիկա օրերին հետևելն ուսիս վիճակին»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ինդիան-Ուելսի» մրցաշարում հույն թենիսիստը խաղում էր ուսի վնասվածքով և ավարտեց ելույթները երկրորդ շրջանում՝ պարտվելով ավստրալացի Ջորդան Թոմպսոնին (87-րդ ռակետ):