Logo

Ցիցիպաս. «Ֆեդերերը պատմության լավագույն թենիսիստն է»

13:37 / 26.04.2023Թենիս
null

Աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում պատմության լավագույն թենիսիստը:

«Ինձ համար պատմության լավագույնը համարվելու համար կարևոր չեն տիտղոսները և «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակը:

Պատմության մեծագույն թենիսիստը պետք է համարվի այն մարզիկը, որը թենիսի կորտ է բերել ամենամեծ քանակությամբ երկրպագուների և բոլորից շատ ոգեշնչել մարդկանց:

Եթե բոլոր այս փաստերը գումարենք, ապա դա Ռոջեր Ֆեդերերն է, իսկ հետո Ռաֆա Նադալը՝ մատադորը: Նա նույնպես սպորտում իդեալական մարտիկի օրինակ է, որը երբեք չի հանձնվում»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել է 20 անգամ, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 22

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա