Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին Մադրիդի «Ռեալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երկրպագուների քվեարկությամբ 25-ամյա Չուամենին գերազանցել է Վինիսիուս Ժունիորին, Ջուդ Բելինգհեմին, Ռոդրիգոյին և Ֆեդերիկո Վալվերդեին:
Ֆրանսիացին մարտին «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 6 խաղի, գոլ կամ ասիստ չի գրանցել:
👏 ¡Enhorabuena, @ATchouameni!
— Real Madrid C.F. (@realmadrid) April 4, 2025
✨ Jugador Cinco Estrellas · Marzo
⚽ @futbolmahou pic.twitter.com/pbp6pQpjhj


