Logo

Չուամենի. «Շատ խաղացողներ և այլ մարդիկ ինձնից տոմսեր էին խնդրում»

23:47 / 15.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին խոսել է «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կայանալիք խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Այս մրցաշարը մի փոքր փոխվել է։ Ամենակարևորը վաղվա խաղն է, և մենք կփորձենք մրցաշարը սկսել ճիշտ դիրքից։

Մենք պետք է լավ խաղանք, քանի որ վստահ եմ, որ նրանք կբարդացնեն մեր կյանքը։ Նրանք լավ ֆուտբոլիստներ ունեն, և մենք ևս պետք է ցույց տանք, թե որքան լավ թիմ ենք։ «Մարսելը» Լիգա 1-ի լավագույն թիմերից է։ Նրանք շատ են փոխվել, դա ճիշտ է։

Ես սպասում եմ դժվար խաղ, մենք պետք է մեր ամբողջ ուժերը ներդնենք։ Ես չգիտեմ, թե արդյոք Իսպանիայում բոլորը ճանաչո՞ւմ են մեր մրցակցին, թե՞ ոչ։ «Մարսելը» մեծ ակումբ է Ֆրանսիայում, հիանալի թիմ։ Շատ խաղացողներ և այլ մարդիկ ինձնից տոմսեր էին խնդրում խաղի համար։ Որպես ֆրանսիացի և մադրիդիստ՝ ես անհամբեր սպասում եմ մրցաշարի մեկնարկին»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մարսել» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 22:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ