Logo

Չորս ֆուտբոլիստ կհեռանա «Տոտենհեմից»

13:28 / 31.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դարպասապահներ Ֆրեյզեր Ֆորսթերը և Ալֆի Ուայթմենը, պաշտպան Սերխիո Ռեգիլոնն ու վինգեր Տիմո Վերները կհեռանան «Տոտենհեմից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆորսթերի, Ուայթմենի և Ռեգիլոնի համաձայնագրերը կավարտվեն հուլիսի 1-ին. նրանք Եվրոպա լիգայի նորընծա հաղթողի կազմից կհեռանան ազատ գործակալի կարգավիճակում։

Վերները 2024թ. հունվարից վարձավճարով է հանդես գալիս «Տոտենհեմում»։ Լոնդոնյան ակումբը չի երկարաձգի գերմանացի ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը. նա կվերադառնա «Լայպցիգ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ